Արգավանդի խաչմերուկն փակ է ոստիկանների կողմից. Դավիթ Տոնոյանն ու Անդրանիկ Քոչարյանը բանակցում են հարազատների հետ
Արգավանդի խաչմերուկն այսօր՝ ժամը 11:53-ի դրությամբ փակ է մեծաքանակ ոստիկանական ուժերի կողմից: Նրանք չեն թույլատրում հունվարի 30-ին մահացած զինծառայողի դագաղը Երևան տեղափոխող հարազատների տեղաշարժը:
Նշենք, որ հարազատները ցանկանում են մահացած զինծառայողի դին տեղափոխել պաշտպանության նախարարություն:
Այս պահին յարազատների հետ բանակցում են ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Նշենք, որ Արցախում` զորամասի հրաձգարանում հունվարի 30-ին մահացած զինծառայողի հարազատները չեն հավատում մահվան պաշտոնական` ինքնասպանության վարկածին: