Սետիեն. Հրաշալի է, որ Նեյմարը ցանկանում է վերադառնալ «Բարսելոնա»
Կատալոնալան «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետիենը խոսել է ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Նեյմար Ժունիորի՝ «Բարսելոնա» հնարավոր վերադարձի մասին:
«Հրաշալի է, որ Նեյմարը ցանկանում է վերադառնալ «Բարսելոնա»: Ինձ դուր է գալիս հետևել բարձրակարգ ֆուտբոլիստներին խաղին, իսկ Նեյմարն աշխարհի լավագույն խաղացողներից մեկն է:
Ուրախ կլինեմ, եթե իմ թիմում տեսնեմ Նեյմարին և կարողանամ ամեն օր հետևել նրա խաղին»,- Սետիենի խոսքը փոխանցում է Mundo Deportivo-ն:
Հիշեցնենք, որ Նեյմար Ժունիորը «Բարսելոնայից» ՊՍԺ է տեղափոխվել 2017 թվականի ամռանը: ՊՍԺ-ն բրազիլացի հարձակվողի դիմաց վճարել է ռեկորդային 222 միլիոն եվրո: