Երևան, 19.Ապրիլ.2024, 00:00 |
Արձանագրվել են մի շարք առերևույթ խախտումներ. ... Տան լոգարանում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամաս... Շվեյցարիան կմասնակցի ՆԱՏՕ-ի կիբեռանվտանգությա... Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած Արգելվել է «Տիմոշա» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակնե... Քննիչների դեմ հաղորդում է ներկայացվել ԿԽՄԿ-ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադու... Ուրախ եմ, որ եղել եմ հայ-սաուդական ներկայիս հ... Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել... Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ... «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կող... Վարորդը մեքենայի բեռնախցիկից ատրճանակ է ներկա... Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյ... Կայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազ... Ալիևը Մոսկվայում կհանդիպի Վլադիմիր Պուտինի հե... Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում... Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. Վարդանաշեն... Կարևորվել է ՀՀ-ի և Չինաստանի միջև առևտրատնտես... Պուշկինի թունելը հոսանքազրկվել է Բացահայտվել են հուշանվեր-թղթադրամների իրացման... Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով խոր... Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրա... KfW-ն պատրաստ է աջակցել ՀՀ Կառավարությանը նոր... Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա պ... Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վե... Օտարերկրյա քաղաքացիների կողմից խուլիգանությու... Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տու... Լավրովը լկտիություն է անվանել Հայաստանին Ռուս... Արդարադատության նախարարի տեղակալներն ընդունել... Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Փաստաբան Վահան Հովհաննիսյանի ահազանգի հիման վ... Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի տնօրենը ... Երևանի մանկապարտեզներում երկարօրյա ծառայությո... Ուսանողների տարհանումն այսօր իրականացվել է որ... Աքորի գյուղում այրվել է չգործող պահեստ Մեծածավալ միջոցառումներ՝ «Արմավիր» քրեակատարո... ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Պաղեստինի վերաբ... Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսե... Կապանում 35-ամյա երիտասարդը սպանել է 63-ամյա ... ԲԸՏՄ վերահսկողության արդյունքում մարտին կասեց... Մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 7 ... Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի ... Քրեական ոստիկանության ծառայողները կասեցրել են... Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկ... Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարա... Իրանում պայթյուններ են լսվել․ ԶԼՄ-ները հայտնո... Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի Աստղագուշակ` ապրիլի 19-ի համար Հայաստանի 4 ներկայացուցիչ մեկնարկում է շախմատ... Երևանում «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ը... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Արդյոք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փ... Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի... Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու կախիչ... Գայի պողոտայում «Opel»-ը բախվել է մայթեզրին և... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռել... Բախվել են «Mercedes»-ն ու «Կամազ»-ը․ 3 հոգի տ... Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները ապրիլի 19... ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարա... Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ... Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա ... Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապար... Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասե... Բագրատունյաց և Արտաշիսյան փողոցների միջանկյալ... Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա ար... 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛... Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովո... ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազութ... Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հր... Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ» Մահվան ելքով վրաերթ Արաբկիր վարչական շրջանում... Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մ... Դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթեր... Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմա... Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թո... Հենրի Քավիլն առաջին անգամ հայր կդառնա Ոստիկանությունը տեսանյութ է ներկայացրել Արթիկ... Հարավային Կորեան 200 մլն դոլարի մարդասիրական ... Բրեդ Շերմանը կարևորում է ԼՂ-ից բռնի տեղահանվա... Արարատի մարզում բենզալցակայանի գործունեությու... Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ Էլյա Գևորգյանին... ԱՄՆ-ը չի պաշտպանել Ռաֆահում գործողություն սկս... Արգենտինան դիմել է ՆԱՏՕ-ին՝ դաշինքի գլոբալ գո... Հրդեհ` Տիգրան Մեծի պողոտայում Վաղը Ձեզ հրավիրում եմ մեր եթեր․ Պետրոս Ղազարյ... Հայիթիում անցումային խորհուրդ է ստեղծվել Վարչապետ Փաշինյանն ընդունել է Բրիս Ռոքֆոյին ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել Ոստիկանության ոլորտի... Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ ք... Փոխվարչապետ Խաչատրյանը համանախագահ Ռոքֆոյի հե... Թուրքիայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշ... «Ի գիտություն ենք ընդունում ռուսական զորքերի ... Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «ՔՊ»-... Թմրամիջոցների իրացման մեղադրանքով հետախուզվող... Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգ... Անահիտ Մանասյանը մասնակցել է Մարդու իրավունքն... Բայդենն աջակցել է Ուկրաինային և Իսրայելին նախ... Ղարաբաղի հայերը պետք է կարողանան տարածաշրջան ...

Վառելիքի շուկան մենաշնորհացվում է

Վառելիքի շուկան մենաշնորհացվում է. ՏՄՊՊՀ–ն աչք է փակում կոռուպցիոն նոր դրսեւորումների վրա: Այս մասին իր հոդվածում նշել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը:

Ստորեւ ներկայացնում ենք հոդվածն ամբողջությամբ:

«ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) իշխանափոխությունից հետո առաջին անգամ հրապարակեց«Բենզին» եւ «Դիզելային վառելիք» ապրանքային շուկաներում իրականացված ուսումնասիրության արդյունքները։

Մասնագիտական եւ հանրության շրջանակներում մեծ սպասումներ կային` ակնկալվում էր, որ պետական մակարդակով կուսումնասիրվեն եւ վեր կհանվեն բենզինի եւ դիզելային վառելիքի շուկաների հիմնախնդիրները, եւ վերջապես հանրային ընկալմամբ մենաշնորհ ունեցող շուկաները կկարգավորվեն եւ գերիշխող դիրքը չարաշահողները կպատժվեն։ Ցավոք, ՏՄՊՊՀ-ի ուսումնասիրության արդյունքները ոչ միայն չարդարացրեցին սպասումները, այլեւ վերջնականապես ի ցույց դրեցին այս կառավարության հակամենաշնորհային քաղաքականության բացակայությունը։ Պարզ ասած, իշխանությունները՝ ի դեմս ՏՄՊՊՀ-ի, արդարացնում են բենզինի եւ դիզելային վառելիքի շուկաներում տարիներ շարունակ իրականացվող քաղաքականությունը եւ թաքցնում իրական խնդիրները։ Սամոտ մեկ տարի առաջ ընտրված ՏՄՊՊՀ-ի անդամների կատարած աշխատանքնէ, եւ այս իշխանությունները կրում են այս ամենի քաղաքական պատասխանատվությունը։

Մինչ ուսումնասիրության արդյունքներին անդրադառնալը, ողջունելի է ՏՄՊՊՀ-ի կողմից նորմատիվային դաշտի, հավաքագրված վիճակագրական տվյալների, բենզինի եւ դիզելային վառելիքի շուկաների մենաշնորհացման (համակենտրոնացման) հաշվարկների եւ դինամիկայի համակարգված ներկայացումը։

Այսպես.

1․ՏՄՊՊՀ-ն որպես մեծագույն բացահայտում է ներկայացնում այն, որ Ռուսաստանի Դաշնությունից ներկրվող վառելիքի գերակշիռ մասը ձեռք է բերվում «Ռոսնեֆտ-Արմենիա» ՓԲԸ-ից, որը հանդիսանում է «ՆԿ Ռոսնեֆտ» ՀԲԸ դուստր ընկերությունը։ Միջնորդավորված եղանակով վառելիքի վաճառքը նորություն կամ բացառիկ երեւույթ չէ համաշխարհային շուկայում, հայ իրականության մեջ նման երեւույթ կա նաեւ բնական գազի ներկրման դեպքում, մասնավորապես՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն բնական գազի ներկրման պայմանագիր կնքում է ոչ թե «Գազպրոմ» ընկերության հետ, այլ «Գազպրոմ»-ի դուստր ընկերություն հանդիսացող «Գազպրոմ Էքսպորտ» ընկերության հետ։ Ո՛չ «Ֆլեշ»-ի, ո՛չ «Սիփիէս օիլ»-ի եւ ո՛չ էլ այլ հայկական ընկերությունների համար մեծ խնդիր չէնավթավերամշակող գործարանը իրենց հետ աշխատում է միջնորդավորված, թե ուղղակի վաճառքի եղանակով, քանի որ առեւտրի դեպքում կան բազմաթիվ օրինակներ, երբ միջնորդից ձեռքբերելիս ապրանքի գինը ավելի էժան է, քան արտադրողից։ Հետեւաբար«Ռոսնեֆտ-Արմենիա» ՓԲԸ-ի ընդգծված ներկայացումը ոչ թե տնտեսական, այլ քաղաքական ենթատեքստ ունի։ Բենզինի եւ վառելիքի ներկրումը սահմանափակող առավել լուրջ խնդիր կա, եւ դա կապված է Վրաստանի տարածքով բեռնափոխադրման հետ։ Վրացական երկաթուղային ընկերությունը մոտ 3 անգամ ավելի էժան բեռնափոխադրման ծառայություններ է մատուցում «Ֆլեշ» եւ «Սիփիէս օիլ» ընկերություններին, քան մյուս հայկական ընկերություններին, ինչի արդյունքում վառելիք ներկրող նոր ընկերությունների գործունեությունը դառնում է առավել ծախսատար։ Այս խնդիրը վաղուց է առկա, սակայն այս իշխանությունները եւս խուսափում են բարձրաձայնել այն, քանի որ դրանից հետո պարտադրված կլինեն բարդ եւ ծավալուն բանակցություններ սկսել վրացական կողմի հետ։

2․ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի համաձայն՝ օրինակ՝ «K5» տեսակի դիզելային վառելիքի ներկրման եւ իրացման դեպքում ծծմբի պարունակությունը չպետք է գերազանցի 10 «ppm»-ը, նման չափորոշիչ կա նաեւ բենզինի դեպքում։ ԵԱՏՄ անդամ երկրներից վառելիք ներկրելիս ընկերությունները ազատված են փորձաքննություններից, իսկ երրորդ երկրներից (օրինակ՝ Իրանի Իսլամական Հանրապետությունից) ներկրված բենզինը եւ դիզելային վառելիքը պարտադիր պետք է փորձաքննություն անցնեն։ Վառելիքը երկար ճանապարհ տեղափոխելիս ծծմբի պարունակությունը զգալիորեն ավելանում է, եւ հիմնականում դա է պատճառը, որ օրինակ՝ իրանական վառելիքի որոշ խմբաքանակներ չեն համապատասխանում ԵԱՏՄ ստանդարտներին։ ՏՄՊՊՀ-ն իր ուսումնասիրությանմեջ որպես խնդիր արձանագրում է, որ Ստանդարտների ազգային ինստիտուտըներկրման եւ իրացման ժամանակ չի կարող տալ եզրակացություն, քանի որ շահերի բախում կլինի։ Ենթադրենք, մեկ այլ մասնավոր ընկերություն տալիս է իրացման ժամանակ վառելիքի որակական հատկանիշների վերաբերյալ եզրակացություն, մի՞թե դրանով լուծվում է տեղափոխելիս վառելիքի մեջ ծծմբի գերազանցման նորմատիվի հարցը,թե՞ այլընտրանքային ներմուծման հնարավորություն է բացվում։

3․Ուսումնասիրության համաձայն Հայաստանի Հանրապետությունում գործում է շուրջ 650 բենզալցակայան։ Առնվազն զարմանալի է, որ բենզալցակայանների թիվը ՀՀ ՏՄՊՊՀ-ն վերցրել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, եւ չի համադրում ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած ցուցանիշների հետ։Ինչեւէ,ուսումնասիրության մեջ նշվում է, որ Հայաստանում գործող բազմաթիվ բենզալցակայաններ չեն համապատասխանում ընդունված չափորոշիչներին։ Շարունակելով՝ սահմանված պահանջերին չհամապատասխանող բենզալցակայանների առկայությունը կարող է մրցակցային առավելություն տալ համապատասխան տնտեսավարողին եւ բացասաբար անդրադառնալ մրցակցային միջավայրի վրա։Դժբախտաբար ՀՀ ՏՄՊՊՀ-ն անտեսում է, որ բենզինի եւ դիզելային վառելիքի մանրածախ շուկայի մրցակցային միջավայրի վրա բացասական ազդեցություն է թողնում այն, որ «Ֆլեշ» եւ «Սիփիէս օիլ» ընկերությունները, հանդիսանալով շուկայում խոշորագույն ներկրողները (մեծածախ վաճառողները), տիրապետում են նաեւ բենզալցակայանների (մանրածախ ցանցի) մոտ 30 տոկոսին․այս իրավիճակը առաջացել է նաեւ այս ընկերությունների կողմից տարբեր չարաշահումների արդյունքում։ Մասնավորապես՝ 14.03.2012 թվականին ՀՀ ՏՄՊՊՀ-ի նիստում հրապարակվել են բենզինի եւ դիզելային վառելիքի շուկաներում գործող «Սիթի Պետրոլ Գրուպ» ընկերության (CPS) հանդեպ հարուցված վարչական վարույթի արդյունքները, ըստ որոնց, ՏՄՊՊՀ-ի որոշմամբ, գերիշխող դիրքի չարաշահման համար «Սիթի Պետրոլ Գրուպ»-ը տուգանվել է 100 միլիոն ՀՀ դրամով: Ընկերությունը փորձել էր շուկայից դուրս մղել եւ սնանկացնել համեմատաբար փոքր բենզալցակայանների սեփականատերերին: Հանձնաժողովը պարզել է, որ, մասնավորապես, ընկերության վարած գնային քաղաքականության արդյունքում, անհատ քաղաքացիներին պատկանող փոքր բենզալցակայանները սնանկանում էին, եւ վերջինների սեփականատերերը ստիպված իրենց բիզնեսը ոչ շահավետ պայմաններով վաճառում էին CPS-ին: Պարզվել էր նաեւ, որ ընկերությունը մեծածախ բազաներից վառելիքը իրացնում էր այն գնով, ինչ գնով, որ արդեն իսկ վաճառում էր իրեն պատկանող տասնյակ բենզալցակայաններում: Փաստացի CPS ընկերությունից բենզին եւ դիզելային վառելիք ձեռք բերող փոքր տնտեսվարողները հայտնվել էին անմխիթար վիճակում, քանի որ չէին կարող դրանք վաճառել ավելի բարձր գնով, քան ներկրող ընկերության բենզալցակայաններում էր եւ, հատկապես մարզերում, չէին էլ կարող օգտվել այլ մատակարարից, քանի որ մեծածախ առեւտրի բազաներ շատ վայրերում ունի միայն հենց այս ընկերությունը: Հանձնաժողովի ուսումնասիրությամբ բացահայտվել էին տասնյակ դեպքեր, երբ այս ընկերության ուղղորդված քաղաքականության «զոհը» դարձած փոքր բենզալցակայանների տերերը ստիպված իրենց բիզնեսը վաճառել էին վերջինիս, կամ նրա հետ կնքել համատեղ օգտագործման պայմանագիր` ոչ շահավետ պայմաններով: Ըստ այդ պայմանագրերի, շահույթի 98 %-ը տնօրինում է CPS-ը, իսկ մնացած 2 %-ը` տվյալ բենզալցակայանի իրական սեփականատերը: Օրինակ՝ միայն Վանաձոր քաղաքում ընկերությունը ուներ 8 բենզալցակայան, որոնցից 7-ը ձեռք էր բերել հենց այդ ճանապարհով: Հանձնաժողովը հաստատված էր համարել այն հանգամանքը, որ CPS-ը միտումնավոր եւ նպատակաուղղված գործունեություն էր ծավալել` ուղղված այլ տնտեսվարողներին պատկանող բիզնեսի ոչնչացմանը եւ սեփական բիզնեսի էլ ավելի խոշորացմանը: Հանձնաժողովի որոշմամբ՝ ընկերությունը եռօրյա ժամկետում պարտավոր էր վերացնել խախտումն ամբողջությամբ եւ աշխատել արդար մրցակցային կանոններով: Հանձնաժողովի որոշման կատարումը ենթադրում էր նաեւ վերականգնել մանրածախ շուկայում փոքր բենզալցակայանների գործունեության համար մրցակցային դաշտը, ինչը վերականգնված չէ առ այսօր։2020 թվականին ՀՀ ՏՄՊՊՀ-ի կողմից ներկայացված ուսումնասիրությունը չի կարող լիարժեք համարվել, եթե չկա անդրադարձ Հանձնաժողովի կողմից նախկին որոշումների կատարման ընթացքին։

4․Հատկանշական է, որ 2018 թվականի ընթացքում բենզին է ներկրել 6 ընկերություն, իսկ 2019 թվականին՝ 4 ընկերություն։ 2018 թվականինբենզինի շուկայի 3 խոշոր ընկերություններին բաժին էր ընկնում ներկրման 92 տոկոսը, իսկ արդեն 2019 թվականին այս ընկերությունները վերցրել են ամբողջ շուկան՝ 100 տոկոսը։ 2019 թվականին դիզելային վառելիքի դեպքում գրանցվել են հակառակ միտումները, ներկրողների թիվը ավելացել է 11-ով (6-ից 17), խոշոր ներկրող ընկերությունների մասնաբաժինը կրճատվել է5 տոկոսով (97-ից 92 տոկոս), սակայն դա ազդել է միայն դիզելային վառելիքի պետական գնումների վրա, եւ դա տրամաբանական է, քանի որտեղի է ունեցել իշխանությունների կողմից արհեստական միջամտություն։ 18․09․2019 թվականին բաց մրցույթի արդյունքներով ՀՀ պաշտպանության նախարարությունը 2 միլիարդ 389 միլիոն դրամ արժողությամբ պայմանագիր է կնքել «Գազօիլ» ընկերության հետ: Ընկերությունը հիմնադրվել է 2019 թվականի հունիսի 28-ին, այդ պայմանագրի կնքումից երկուսուկես ամիս առաջ: Պայմանագրի համաձայն՝ «Գազօիլ» ընկերությունը հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին Պաշտպանության նախարարությանը պետք է մատակարարեր 4779 տոննա դիզելային վառելիք, որը դիզելային վառելիքի շուկայի 4 տոկոսն է կազմում (4779/118650*100), ինչով էլ ապացուցվում է, որ 2019 թվականին արհեստականորեն է կրճատվել այս շուկայում համակենտրոնացումը հօգուտ նոր ընկերության։ Իրավաբանական անձանց ռեգիստրի տվյալներով ՝ «Գազօիլ» ընկերությունը հիմնադրվել է 28․06․2019 թվականին։ Դրա միակ հիմնադիրը Մամե Ամիրյանն էր, որի մասնակցությունը ներկայումս դադարեցված է։ Սակայն ընկերության իրական սեփականատերը 2018 թվականի խորհրդարանական ընտրություններում Արարատի մարզից «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռոման Մուրադյանն է, ով պաշտոնապես հաստատել է այս տեղեկատվությունը ։ Պետական գնումների ոլորտում հազվադեպ է պատահում, որ մի քանի ամիս առաջ ստեղծված ընկերությունը նման մեծ եւ անվտանգության տեսանկյունից կարեւոր մրցույթ հաղթի, քանի որ ՀՀ կառավարության 04․05․2017 թվականի 526-Ն որոշման 61-րդ եւ 63-րդ կետերի համաձայն՝ մրցույթի մասնակիցը վերջին երեք տարիների ընթացքում համադրելի մասնագիտական փորձառություն պետք է ունենար (սույն դրույթները ուժի մեջ էին մինչեւ 02․11․2019 թվականը)։

Ուշագրավ մի փաստ եւս՝ պաշտպանության համար վառելիքը ներկրվել է Իրանից, որտեղից ներկրվող վառելիքը տարիներ շարունակ չէր համապատասխանում ԵԱՏՄ որակական չափորոշիչներին, քանի որ ծծմբի պարունակությունը տեղափոխելիս գերազանցում էր սահմանված ԵԱՏՄ նորմատիվները։

1 տոննա դիզելային վառելիքը համարժեք է 1195-1210 լիտրի՝ կախված ջերմաստիճանից․ հաշվարկների համար ընտրվել է 1200 լիտր։ 18․09․2019 թվականի բաց մրցույթի արդյունքում՝ «Գազօիլ» ընկերությունը ՀՀ պաշպապանության նախարարությանը 2019 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին պետք է մատակարարեր 5734800 լիտր դիզելային վառելիք (4779 տոննա*1200լիտր), որիպայմանագրային արժեքը կազմում է 2 միլիարդ 389 միլիոն ՀՀ դրամ․ ստացվում է 1 լիտր դիզելային վառելիքի արժեքը կազմում է 416,3 ՀՀ դրամ (2389000000/5738400)։ Համեմատության համար նշեմ, որ 04․09․2019 թվականին Դիլիջանի քաղաքապետարանի դիզելային վառելիքի մրցույթի ժամանակ «Սիփիէս օիլ» ընկերությունը հաղթող է ճանաչվել, ըստ որի՝ ընկերությունը պարտավորվել է 2019 թվականի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին Դիլիջանի քաղաքապետարանին մատակարել 6350 լիտր (5,3 տոննա) դիզելային վառելիք 2603500 ՀՀ դրամով, այսինքն՝ 1 լիտր դիզելային վառելիքը արժեքը կազմում է 410 ՀՀ դրամ (2603500/6350)։ Ինչպես մասնավոր, այնպես էլ պետական գնումների դեպքում որքան մեծ է գնվող ապրանքի քանակը, այնքան ավելի էժան է վաճառողի գինը։ Իսկ այս դեպքում գործել է ճիշտ հակառակ սկզբունքը, ՀՀ պաշտպանության նախարարության գնման ծավալը 900 անգամից ավել է, քան Դիլիջանի քաղաքապետարանինը, սակայն ՀՀ պաշտպանության նախարարությունը 1 լիտրի հաշվով 6,3 ՀՀ դրամով ավելի է վճարել, իսկ ամբողջ ծավալի դեպքում՝36,1 մլն ՀՀ դրամ (5734800*6,3)։ Ի դեպ՝ Դիլիջանի քաղաքապետարանի մրցույթի արդյունքները լրիվ պատահական են ընտրվել։ Կարծում ենք՝ մասնավոր եւ պետական գնումների դեպքում ավելի ցածր դիզելային վառելիքի գներ կլինեն այդ նույն ժամանակահատվածում։ Ամփոփելովվերոգրյալը, հարկ է ընդգծել, որ ակնհայտ կոռուպցիոն ռիսկեր կան «Գազօիլ» ընկերության կողմից ՀՀ պաշտպանության նախարարությանը մատակարարած դիզելային վառելիքի որակի եւ գնի, ինչպես նաեւ այդպիսի խոշոր պետական գնումները անփորձ ընկերությանը վստահելու մասով։

5․ՀՀ ՏՄՊՊՀ-ի ուսումնասիրության ամենազավեշտալի մասն այն է, որբենզինի եւ դիզելային վառելիքի շուկայում խոշոր ներկրողների գնային քաղաքականությունը հիմնականումարդարացվում է որոշ ամիսներին փոքր խմբաքանակների ներմուծման ծավալների պատճառաբանությամբ։ Իր դեմքը փրկելու համար ՏՄՊՊՀ–ն վերջում ավելացրել է, որ վառելիքի շուկայում պայմանավորված գնային քաղաքականության մասով լրացուցիչ ուսումնասիրություն կլինի։ Այսինքն, ուսումնասիրության եզրակացությունը լրացուցիչ ուսումնասիրություն կատարելն է։Իսկ ին՞չ իրավիճակ ունենք ներկայումս․«Ֆլեշ», «Սիփիէս օիլ» եւ «Մաքս Պետրոլ» ընկերությունները բենզին եւ դիզելային վառելիք են ներկրում տարբեր երկրներից եւ տարբեր տնտեսավարողներից, տեղափոխման ժամանակ կատարում ենտարբեր տեսակի եւ մեծության ծախսեր, սակայն մեծածախ եւ մանրածախ շուկայում վարում են հիմնականու միեւնույն գնային քաղաքականությունը։ Վառելիքի շուկայում գների միասնական իջեցումը եւ բարձրացումը վկայում է հակամրցակցային համաձայնության ռիսկի մասին։ Բացի այդ, 2019 թվականի ընթացքում համաշխարհային շուկայում նավթի գների զգալի տատանումներ գրանցվեցին, ինչպես նաեւ հայկական դրամը արժեւորվեց մոտ 3 տոկոսի չափով, ինչը մրցակցային միջավայրի պայմաններում պետք է նպաստեր գների իջեցման, բայց մեզ մոտ այդ ամիսներին տեղի ունեցավ ճիշտ հակառակը։ Ի դեպ, առաջին անգամ չէ, որ Հայաստանում վառելիքի գինը ավելի էժան է, քան Վրաստանում։ Նման իրավիճակ եղել է նաեւ 2015 եւ 2016 թվականներին։

Վստահ կարելի է ենթադրել՝ կհայտնվեն մարդիկ, ովքեր այսօր գործող «ավանդույթի» համաձայն իրենց իբր «անտեղյակությամբ» կհարցնեն, թե ինչու՞ նախկինում վառելիքի շուկայի մոնոպոլիստների մասինչէիք խոսում։ Եվս մեկ անգամ հիշեցնենք, որ 2018 թվականի հունվարին՝ նախորդ իշխանության օրոք, ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակը հրապարակել էր«Վառելիքային շուկայի առկա հիմնախնդիրները եւ հնարավոր լուծման ուղիները» թեմայով վերլուծություն , որը ներկայացվել էր մամուլի ասուլիսի, ինչպես նաեւ 23․01․2018 թվականին ՀՀ ԱԺ «Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները եւ գնաճը մեղմելու հնարավորությունները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ։

Հեռու ենք այն մտքից, որ չնայած վերջին տարվա ընթացքում գրանցված կադրային հոսքին՝ ՀՀ ՏՄՊՊՀ-ի մասնագետները չգիտեն կամ չեն նկատում վառելիքի շուկայում առկա իրական եւ ահագնացող հիմնախնդիրները․ այստեղ խնդիրը քաղաքական է. արդյո՞ք այս իշխանությունները ցանկանում են իրականացնել հակամենաշնորհային քաղաքականություն եւ ապահովել հավասար մրցակցային պայմաններ շուկայի բոլոր մասնակիցների համար, թե՞ պայմանավորվածություններ ունեն բենզին եւ դիզելային վառելիք ներկրող խոշոր ընկերություններիհետ եւ ուղղակիիրենց 4 տոկոսի մասնաբաժինն են վերցրել վառելիքի շուկայից։

դիտվել է 1120 անգամ
Արձանագրվել են մի շարք առերևույթ խախտումներ. ... Տան լոգարանում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամաս... Շվեյցարիան կմասնակցի ՆԱՏՕ-ի կիբեռանվտանգությա... Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած Արգելվել է «Տիմոշա» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակնե... Քննիչների դեմ հաղորդում է ներկայացվել ԿԽՄԿ-ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադու... Ուրախ եմ, որ եղել եմ հայ-սաուդական ներկայիս հ... Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել... Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ... «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կող... Վարորդը մեքենայի բեռնախցիկից ատրճանակ է ներկա... Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյ... Կայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազ... Ալիևը Մոսկվայում կհանդիպի Վլադիմիր Պուտինի հե... Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում... Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. Վարդանաշեն... Կարևորվել է ՀՀ-ի և Չինաստանի միջև առևտրատնտես... Պուշկինի թունելը հոսանքազրկվել է Բացահայտվել են հուշանվեր-թղթադրամների իրացման... Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով խոր... Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրա... KfW-ն պատրաստ է աջակցել ՀՀ Կառավարությանը նոր... Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա պ... Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վե... Օտարերկրյա քաղաքացիների կողմից խուլիգանությու... Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տու... Լավրովը լկտիություն է անվանել Հայաստանին Ռուս... Արդարադատության նախարարի տեղակալներն ընդունել... Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Փաստաբան Վահան Հովհաննիսյանի ահազանգի հիման վ... Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի տնօրենը ... Երևանի մանկապարտեզներում երկարօրյա ծառայությո... Ուսանողների տարհանումն այսօր իրականացվել է որ... Աքորի գյուղում այրվել է չգործող պահեստ Մեծածավալ միջոցառումներ՝ «Արմավիր» քրեակատարո... ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Պաղեստինի վերաբ... Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսե... Կապանում 35-ամյա երիտասարդը սպանել է 63-ամյա ... ԲԸՏՄ վերահսկողության արդյունքում մարտին կասեց... Մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 7 ... Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի ... Քրեական ոստիկանության ծառայողները կասեցրել են... Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկ... Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարա... Իրանում պայթյուններ են լսվել․ ԶԼՄ-ները հայտնո... Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի Աստղագուշակ` ապրիլի 19-ի համար Հայաստանի 4 ներկայացուցիչ մեկնարկում է շախմատ... Երևանում «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ը... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Արդյոք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փ... Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի... Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու կախիչ... Գայի պողոտայում «Opel»-ը բախվել է մայթեզրին և... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռել... Բախվել են «Mercedes»-ն ու «Կամազ»-ը․ 3 հոգի տ... Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները ապրիլի 19... ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարա... Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ... Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա ... Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապար... Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասե... Բագրատունյաց և Արտաշիսյան փողոցների միջանկյալ... Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա ար... 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛... Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովո... ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազութ... Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հր... Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ» Մահվան ելքով վրաերթ Արաբկիր վարչական շրջանում... Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մ... Դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթեր... Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմա... Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թո... Հենրի Քավիլն առաջին անգամ հայր կդառնա Ոստիկանությունը տեսանյութ է ներկայացրել Արթիկ... Հարավային Կորեան 200 մլն դոլարի մարդասիրական ... Բրեդ Շերմանը կարևորում է ԼՂ-ից բռնի տեղահանվա... Արարատի մարզում բենզալցակայանի գործունեությու... Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ Էլյա Գևորգյանին... ԱՄՆ-ը չի պաշտպանել Ռաֆահում գործողություն սկս... Արգենտինան դիմել է ՆԱՏՕ-ին՝ դաշինքի գլոբալ գո... Հրդեհ` Տիգրան Մեծի պողոտայում Վաղը Ձեզ հրավիրում եմ մեր եթեր․ Պետրոս Ղազարյ... Հայիթիում անցումային խորհուրդ է ստեղծվել Վարչապետ Փաշինյանն ընդունել է Բրիս Ռոքֆոյին ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել Ոստիկանության ոլորտի... Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ ք... Փոխվարչապետ Խաչատրյանը համանախագահ Ռոքֆոյի հե... Թուրքիայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշ... «Ի գիտություն ենք ընդունում ռուսական զորքերի ... Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «ՔՊ»-... Թմրամիջոցների իրացման մեղադրանքով հետախուզվող... Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգ... Անահիտ Մանասյանը մասնակցել է Մարդու իրավունքն... Բայդենն աջակցել է Ուկրաինային և Իսրայելին նախ... Ղարաբաղի հայերը պետք է կարողանան տարածաշրջան ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan