Զիդանի ավագ որդին նոր ակումբ ունի
Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի ավագ որդին՝ Էնցո Զիդանը, պայմանագիր է կնքել Իսպանիայի երկրորդ դիվիզիոնը ներկայացնող «Ալմերիայի» հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Էնցո Զիդանը Մադրիդի «Ռեալի» ակումբային ակադեմիայի սան է: Արքայական ակումբի երիտասարդական թիմերի կազմում 24-ամյա կիսապաշտպանը հանդես է եկել 2014-2017 թվականներին:
«Ռեալից» հեռանալուց հետո Էնցո Զիդանը հանդես է եկել «Ալավեսում», իսկ ընթացիկ մրցաշրջանի առաջին հատվածն անցկացրել «Ավեշեում»:
Նշենք, որ «Ալմերիան» Իսպանիայի երկրորդ դիվիզիոնի մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է՝ 45 միավորով: