Լուկաշենկոն Պոմպեոյի այցի կապակցությամբ ուրախ լինելու երկու պատճառ է նշել
Այսօր ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի հետ հանդիպմանը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վերջինիս այցի կապակցությամբ ուրախ լինելու երկու պատճառ է նշել, հայտնում է БЕЛТА-ն:
«Թույլ տվեք ողջունել Ձեզ Մինսկում: Ես անկեղծորեն ուրախ եմ մեր հանդիպման համար առնվազն երկու պատճառով. նախ և առաջ, դուք ԱՄՆ ժամանակակից քաղաքականության ճարտարապետներից մեկն եք: Այդպես է մեզ մոտ ընդունված համարել: Երկրորդը, շատ լավ է, որ Բելառուսի և ԱՄՆ-ի հարաբերություններում նախկին իշխանությունների տարատեսակ թյուրըմբռնումներից հետո դուք ռիսկի եք դիմել գալ Մինսկ և տեսնել այս երկիրը»,- ասաց Բելառուսի նախագահը: