Չինաստանում ֆուտբոլային մրցաշրջանի մեկնարկը հետաձգվել է կորոնավիրուսի պատճառով
Չինաստանի ֆուտբոլի ֆեդերացիան որոշել է երկրի բոլոր ֆուտբոլային մրցաշարերի մեկնարկը հետաձգել կորոնավիրուսի տարածման պատճառով, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը։ Չինաստանի առաջնության մեկնարկը նախատեսված էր փետրվարի 22-ին։
Ասիայի ֆուտբոլային կոնֆեդերացիան որոշել է փետրվարին եւ մարտին Չինաստանում նախատեսված բոլոր միջազգային հանդիպումները տեղափոխել այլ երկրներ։
Վերջին տվյալներով, Չինաստանում կորոնավիրուսով վարակվել է 9,5 հազար մարդ։ Հայտնի է մոտ 200 զոհերի մասին։