Հնդկաստանում հարևանները քարկոծել են երեխաների պատանդ վերցրած տղամարդու կնոջը
Հնդկաստանի Ուտտար-Պրադեշ նահանգում հարեւանները քարկոծել են երեխաների պատանդ վերցրած տղամարդու կնոջը, հաղորդում է Gazeta-ն՝ հղում անելով Hindustan Times-ին:
Նշվում է, որ տեղաբնակ Սուրեշ Բաթամը պատանդ է վերցրել 23 երեխաների ծննդյան տոնակատարության ժամանակ:Ընդհանուր առմամբ, գերության մեջ է հայտնվել 23 երեխա՝ 6 ամսականից մինչեւ 15 տարեկան, ինչպես նաեւ մի քանի կանայք։ Ավելի վաղ լրատվամիջոցները տեղեկացրել էին, որ Բաթամը, որը նախկինում մեղադրվել էր սպանության համար, երեխաների է հրավիրել իր դստեր ծննդյան օրվա առիթով: Երբ նրանց հետեւից եկել են ծնողները, տղամարդը կրակ է բացել եւ նռնակներ նետել: Տղամարդը պատանդներին պահել է 8 ժամ:
Հատուկ գործողությունների ընթացքում տղամարդուն գնդակահարել են: Դրանից հետո հարեւանները ինքնադաստան են տեսել նրա կնոջ նկատմամբ:
Բաթամի կինը մահացել է հիվանդանոցում, որտեղ տեղափոխվել էր ծայրահեղ ծանր վիճակում: