«Շատերը սպասում են, որ Հայաստանի կառավարությունն իրենց կտարհանի». Չինաստանի հայ համայնքի անդամ
Չինաստանում ժամանակավորապես բնակվող Հայաստանի քաղաքացիները Հայաստանի կառավարությունից ակնկալում են իրենց անվտանգ հայրենիք տեղափոխելու ուղղությամբ քայլեր ձեռնարկել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Չինաստանը նախօրեին ընտանիքի հետ լքած հայերից մեկը՝ Աիդան։
«Հայաստանի տոմսերն ավելի թանկ են, քան մի քանի այլ երկրում գնալ, ապրելը։ Ու կորոնավիրուսով վարակվածներից թիվն այնքան է մեծանում հիմա, որ քաղաքներ են փակվում։ Բոլորն էլ վախենում են, շատերը սպասում են, որ հանարվոր կլինի՝ որեւէ կերպ կառավարությունը միջատի, ժողովդրին անվտանգ, անփորձանք տարհանի այդ քաղաքներից։ Եթե օրինակ Պեկինից լինի Հայաստան ուղիղ մեկնող ինքնաթիռ, շատերն են պատրաստ Պեկին գնալու»,- ասաց նա։
Աիդան ընտանիքի բնակվելիս է եղել Չունցին քաղաքում, որտեղ մյուս քաղաքների պես ձեռնարկվել են կանխաչգելիչ միջոցառուներ, մարդիկ պարտավորվե են դիմակներով դուրս գալ քաղաք։ Այդ քաղաից Աիդան իր ընտանիքի հետ նախօրեին մեկնել է Թաիլանդ, որտեղ որոշ ժամանակ մնալուց հետո իրավիճակից կախված կորոշեն՝ Հայաստան վերադառնալ, թե Չինաստան։
«Թաիլանդ ենք եկել, որպեսզի հնարավորինս շուտ դուրս գանք Չինաստանից, քանի որ քաղաքները միգուցե փակվեն, անհայտ ժամանակով փակված մնան։ Բացի այդ՝ ամենահարմար գինը եւ ամենահարմար չվերթը Թաիլանդինն էր»,- ասաց նա՝ նշելով, որ սահմանային անցակետերում ստուգել են միայն իրենց ջերմությունը։
Մեր զրուցակցի խոսքով՝ հանպատրաստից հայրենիք վերադառնալը հայերից շատերի համար ֆինասնական խնդիրներ է առաջացնում, նաեւ վախենում են վարակվել օդանավակայաններում եւ չունենալ Հայաստանում ախտորոշվելու հնարավորություն։
«Մարդիկ պանիկայի մեջ են, որ պետք է 14 օր սպասեն, մինչեւ ջերմություն ունենան, հազան, այլապես Հայաստանը թեստ չունի։ Միայն ջերմություն ստուգելը բավարար չէ, գաղտնի շրջանի դեպքում չեն իմանա, եւ կվարակեն մյուսներին»,- ասաց նա։
Նշենք, որ չինական կորոնավիրուսի հետեւանքով մահվան դեպքերի թիվը հասել է 213-ի, հաստատված դեպքերի թիվը գրեազանցում է 9600-ը։
Չնայած Չինաստանի սահմաններից դուրս մահվան դեպքեր չեն գրանցվել, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի բռնկումը միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ է ճանաչել:
ԱՀԿ-ն հիվանդության բռնկումն «աննախադեպ» է անվանել, սակայն խորհուրդ չի տալիս վիրուսի հետ կապված սահմանափակումներ մտցնել ապրանքների եւ մարդկանց տեղաշարժի մեջ։
Նշենք, որ կորոնավիրուսի դեպքեր են գրանցվել Չինաստանի սահմաններից դուրս 18 երկրներում, գրանցվել է վարակման ընդհանուր 98 դեպք, ընդ որում՝ 8 դեպքում վիրուսը փոխանցվել է մարդուց մարդուն՝ Գերմանիայում, Ճապոնիայում, Վիետնամում եւ ԱՄՆ-ում: