ՀՀ նախագահը ՍԴ-ի մասին իր դիրքորոշումը կհայտնի հարկավոր պահին. նախագահի խորհրդական
Սահմանադրական դատարանի շուրջ տիրող իրավիճակի վերաբերյալ հայտարարություններ բոլորն արդեն արել են, այդ թվում եւ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հունվարի 31-ին ասաց «Մարդկային զարգացման կենտրոն» ՀԿ նախագահ, Հայաստանի նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը։
Պողոսյանի խոսքով՝ բոլորը ամեն հնարավորության դեպքում խոսում են այդ թեմայով՝ նշելով, որ Հայաստանի նախագահը բազմիցս ասել է, որ անհրաժեշտ է հարգել եւ հետեւել դեմոկրատիայի եւ իշխանության բաժանման սկզբունքներին։
«Հարկավոր է կարողանալ պատշաճ գնահատել իրավիճակը, վերլուծություն կատարել եւ սեփական կարծիքը հայտնել անհրաժեշտ ժամանակ եւ անհրաժեշտ իրավիճակում»,- ընդգծել է ՀԿ ղեկավարը՝ ավելացնելով, որ երբ ժամանակը գա, նախագահն անպայման կարտահայտի իր կարծիքը այս հարցի վերաբերյալ։