Երևանում տեղի է ունեցել «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի լաբորատորիայի բացումը
Հունվարի 31-ին Երեւանում տեղի ունեցավ «Շրջակա միջավայրի մոնիթորինգի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի լաբորատորիայի բացման արարողությունը, որը վերանորոգվել ու նոր սարքավորումներով է հագեցել Հայաստանի կառավարության (140 հազար եվրո) եւ Եվրամիության (400 հազար եվրո) համաֆինանսավորմամբ:
Աշխատանքներն անցկացվել են «Եվրամիության ջրային նախաձեռնություն գումարած Արեւելյան գործընկերության երկրների համար» (ԵՄՋՆ+) ծրագրի շրջանակում՝ լաբորատորիայի ներուժի ուժեղացման նպատակով:
Բացման արարողությանը մասնակցել են Հայաստանի շրջակա միջավայրի փոխնախարար Էրիկ Գրիգորյանը, Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը, Հայաստանում Ավստրիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ալոիս Կրաուտը, ԵՄ անդամ երկրների կոնսորցիումի կողմից ԵՄՋՆ+ նախագծի ղեկավար Ալեքսանդր Զինկեն: