Անտոնիո Կոնտեն՝ Էրիկսենի նորամուտի մասին
Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն մեկնաբանել է Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում «Ֆիորենտինայի» նկատմամբ տարած հաղթանակը, նաև անդրադարձել դանիացի կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենի նորամուտին միլանյան թիմում:
«Դժվար հանդիպում անցկացրեցինք, սակայն կարողացանք օգտագործել մեր պահերն ու դուրս եկանք կիսաեզրափակիչ:
Նախապես չէինք ծրագրել, որ Էրիկսենը պետք է մասնակցի «Ֆիորենտինայի» դեմ խաղին, քանի որ նա «Ինտերի» կազմում միայն 1 մարզում էր անցկացրել: Այնուամենայնիվ, խաղի ընթացքում որոշեցինք Էրիկսենին խաղաժամանակ տրամադրել»,- Կոնտեի խոսքը փոխանցում է Sky Italia-ն:
Հիշեցնենք, որ «Ինտերը» հաղթանակ տարավ «Ֆիորենտինայի» նկատմամբ 2:1 հաշվով: