ՀՀ ԿԲ-ն պարզաբանում է տարածել «HSBC Հայաստան» բանկը Հայաստանում փակվելու լուրի վերաբերյալ
Հայաստանի Կենտրոնական բանկն անդրադարձել է հունվարի 29-ին reuters.com գործակալության հրապարակած նորությանը, ըստ որի HSBC խումբը քննարկում է Հայաստանի Հանրապետությունում իր գործունեության վերանայումը:
ԿԲ-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.
«ՀՀ ԿԲ նախագահի և HSBC խմբի ղեկավարության հետ պարբերական հանդիպումների ժամանակ մշտապես բարձր է գնահատվել բանկի ներկայությունը և ներգրավվածությունը ՀՀ ֆինանսական համակարգին: Ավելին, բանկի գործունեությունը ՀՀ-ում գնահատվում է որպես «հաջողության պատմություն»:
Ավելացնենք նաև, որ HSBC Հայաստան բանկը դիմել է ՀՀ ԿԲ-ին՝ որպես կարգավորող մարմնի, գրանցելու նոր տնօրեն, որը կպաշտոնավարի մարտ ամսից: