HSBC-ն դիտարկում է Հայաստանում, Թուրքիայում, Հունաստանում եւ Օմանում իր բիզնեսը վաճառելու կամ կրճատելու հարցը․ ԶԼՄ
Բանկային եւ ֆինանսական ծառայություններ մատուցող աշխարհի խոշորագույն կազմակերպություններից մեկը՝ HSBC-ն, դիտարկում է իր բիզնեսը Թուրքիայում վաճառելու հարցը՝ կապված երկրի անկայուն արժույթի եւ տնտեսական կանխատեսման հետ, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին։
Ինչպես նշում են աղբյուրները, բանկի ղեկավարի պարտականությունները կատարող Նոել Քուինի ղեկավարությամբ՝ ծախսերը կրճատելու միջոցառումների առավել լայն շրջանակներում դիտարկվում է նաեւ մի շարք այլ շուկաներում բիզնեսը վաճառելու կամ կրճատելու հնարավորությունը։
Խոսքը, մասնավորապես, այն երկրների մասին է, որոնցում բանկը կատարում է ոչ մեծ գործարքներ՝ դժվարությամբ մրցակցելով տեղի խաղացողների հետ։ Դրանց թվում են Հայաստանը, Հունաստանը եւ Օմանը։
Նշվում է նաեւ, որ HSBC-ն դիտարկում է Թուրքիայում իր բանկային բիզնեսը վաճառելու հնարավորությունը, եթե տեղացի գնորդ գտնվի, սակայն վերջնական որոշում այդ հարցով դեռ չի կայացվել։
Թուրքիայից դուրս գալը, որտեղ բանկը 1990 թվականից գործունեություն է ծավալում, կլինի HSBC-ի բիզնեսը կրճատելու խոշորագույն գործարքներից մեկը վերջին տարիներին։
Թուրքիայի բանկերի ասոցիացիայի տվյալների համաձայն, 2013-ին HSBC-ն փակել է 315 մասնաճյուղեր եւ կրճատել մոտ 6000 աշխատատեղեր, իսկ անվցյալ տարվա սեպտեմբերին բանկը 2000 աշխատատեղ է կրճատել։
Բանկում առայժմ չեն մեկնաբանում այս տեղեկատվությունը։