Ֆրանսիայի գավաթ. ՊՍԺ-ն հաղթեց և դուրս եկավ քառորդ եզրափակիչ (տեսանյութ)
Ֆրանսիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում Փարիզի ՊՍԺ-ն հյուրընկալվեց Ֆրանսիայի երրորդ դիվիզիոնը ներկայացնող «Պաուին»: Թոմաս Տուխելի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 2:0 հաշվով:
ՊՍԺ-ի կազմից գոլերի հեղինակ դարձան արգենտինացի կիսապաշտպան Լեանդրո Պարադեսը և իսպանացի կիսապաշտպան Պաբլո Սարաբիան:
ՊՍԺ-ն դուրս եկավ Ֆրանսիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ: Ավելի վաղ քառորդ եզրափակիչի ուղեգրեր էին ձեռք բերել «Դիժոնը», «Ռենը», «Բելֆորտը», «Սենտ Էտիենը» և «Էպինալը»:
Ֆրանսիայի գավաթ, 1/8 եզրափակիչ
«Պաու» - ՊՍԺ՝ 0:2
Լեանդրո Պարադես, 25, Պաբլո Սարաբիա, 53