Կյանքից հեռացել է ՀՀ սպորտի վաստակավոր գործիչ Խաչիկ Ասմարյանը
73 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ սպորտի վաստակավոր գործիչ, ՀՀ վաստակավոր մարզիչ, ՀՎՖ նախկին նախագահ Խաչիկ Ասմարյանը, տեղեկացնում է Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
«Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան խորապես ցավակցում է Խաչիկ Ասմարյանի ընտանիքին և բարեկամներին:
Խաչիկ Ասմարյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 30-ին ժամը 18:00-ին Երևանի «Մատուռ» հոգեհանգստի սրահում»,- ասված է ՀԲՖ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Ֆոտո՝ Tert.am