Վարդան Մինասյանը՝ 2019թ․ Հայաստանի լավագույն մարզիչ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգում 2019 թ. քվեարկության արդյունքները: Հավաքելով 119 միավոր՝ 2019 թ. լավագույն մարզիչ է ճանաչվել Հայաստանի չեմպիոն Երևանի «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, որն արժանանում է այս կոչմանը հինգերորդ անգամ:
84 միավորով երկրորդ տեղում է Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը:
67 միավորով լավագույն եռյակը եզրափակել է Գյումրիի «Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը: