Երևան, 20.Ապրիլ.2024, 00:00 |
«Լավ չի փչած»․ Փաշինյանը Ստեփանավանում դժգոհե... Հրդեհ՝ «Աղին» կայարանին մոտակա էլեկտրական ենթ... Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ 2024 թվակ... Գեղարքունիքում «Mitsubishi»-ն հայտնվել է ձորա... Շիրակում բախվել են «Audi»-ն և «Mercedes-Benz»... Բեռլինը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի սահմ... Հասանովը հանձնարարել է աջակցություն ցուցաբերե... Փրկարարները 15 մետր խորությամբ կիրճից դուրս ե... Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակում դ... «Ինձ իմ հողն ա պետք»․ 96-ամյա Լենա Ղարդաշյանը... Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանա... Ֆինլանդիան ԵՄ-ից փող է խնդրել Ռուսաստանին սահ... Բռնցքամարտիկ Ռաֆայել Հովհաննիսյանը պարտվեց Եվ... Այրվում է Բաքվի փայտանյութերի շուկան Տավուշցիները բացեցին ճանապարհը․ գյուղերի վարչ... Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Նավթի գները նվազել են Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջ... Կան ուժեր, որոնք ուզում են՝ Հայաստանի պետական... ԵՊՀ մի խումբ դասախոսներ այցելել են ՊՆ զորամաս... Սերբիան դեմ կլինի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում ... Պետք է դուրս գալ հրապարակային պայքարի և հեռաց... ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի ... Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու ... Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջո... Երկու ամսում 617 մլն դոլարի արտահոսք է եղել Խաղաղության օրակարգի հարցում մեզ հաջողվել է 5... Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը... ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հա... Եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հ... Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գ... Ապրելու իրավունքը վերագտնելու համար պայքարել ... Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճն... Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմի... Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքո... Վրաստանում արդեն մի քանի օր է՝ զանգվածային ցո... Հայաստանի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով... Ջրվեժի ձորում գտնվել է անհետ կորած տղամարդու ... ՀԱԷԿ-ի վթարի դեպքում բնակչության պաշտպանությա... Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդ... Տավուշի մարզպետը հրաժարվեց գյուղացիների հետ բ... Իրանը որևէ գործողություն չի ձեռնարկի, եթե Իսր... Ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշից. Ն... Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերա... Ռուսաստանի ութ շրջանների երկնքում հիսուն անօդ... 4 օրում քարտեզ են հրապարակել՝ նշանակում է նախ... Բացահայտվել է «Սևան ազգային պարկում» առանձնապ... ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունում է Հայաստան... Այն ինչ կատարվում է Տավուշի շուրջ, միայն արտա... Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ-ի... Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շո... Վնասներ Երևանում՝ քամու հետևանքով Չափագրումների արդյունքում եկեղեցին քանդվում է... Միասին պիտի անցնենք մեր պետականության այս դժվ... Լարված իրավիճակ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյո... Բռնցքամարտի ԵԱ-ի մրցումային հերթական օրը Հայա... Արմավիրի մարզում որդին դանակահարել ու սպանել ... Աստղագուշակ` ապրիլի 20-ի համար Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետ... Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... Մթերքներ, որոնք նվազեցնում են բորբոքային պրոց... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին «Ֆոլքսվագենը» կողաշրջվել է․ 20-ամյա ուղևորը հ... Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար ... 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տ... Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանս... Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվ... Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լ... ԿԿՀ-ին հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ ան... Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի ... Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործ... Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բ... Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժող... Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հ... Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործըն... Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ» Բժիշկը թվարկել է 6 իրավիճակ, երբ չի կարելի քթ... Հրդեհ՝ Երևանի Ֆանարջյան փողոցում ՆԱՏՕ-ի անդամ երկրները Կիևին հակաօդային պաշտպա... Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությ... ՆԳՆ բարեփոխումների շրջանակներում կարևորվում է... Լյուբով Ուսպենսկայան հոսպիտալացվե՞լ է Քաղաքապետը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատա... ՀՀ ԱԳՆ-ն ամփոփել է Արարատ Միրզոյանի՝ Սաուդիան... Ճշմարտության և արդարության կենտրոնը դիմել է Մ... «Apple»-ը հեռացրել է «Telegram»-ը և «WhatsApp... Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին ավերելով՝ Ադրբեջանը... Ալիևն ու Շոլցը կքննարկեն արտաքին քաղաքականութ... Խորհրդային Միության փլուզման նախաշեմին գոյութ... Սահմանագծված ու սահմանազատված և շփման գծից սա... «Մեր դիրքորոշումները փոխված չեն, կապ չունի՝ պ... Տավուշում ճանապարհը փակած ակցիայի մասնակիցներ... Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպե... Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում ... ԱՄՆ-Իսրայել ռազմավարական խորհրդատվական խումբը... Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ ... Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանո... Փաշինյանը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հ... Հարկ վճարողները բոլոր վճարումները կկարողանան ...

Զորակցություն Ալեքսանդր Քանանեանի հացադուլին՝ հանուն Արցախի գետերի պաշտպանության. ՀԲՃ

Հայկական բնապահպանական ճակատ կամավորական նախաձեռնությունն իր զորակցությունն է հայտնում Քարվաճառում ՀԷԿ-աշինության դեմ հացադուլ հայտարարած Ալեքսանդր Քանանեանին եւ ձեր ուշադրությանն է ներկայացնում նախաձեռնության հայտարարությունը, որն ուղարկվել է նաեւ ՀՀ Ազգային ժողովի բոլոր պատգամավորներին՝ նրանց ուշադրությունը հրավիրելով հրատապ գործողություններ պահանջող այս իրավիճակին․

«Հունվարի 20-ից Ալեքսանդր Քանանեանը հացադուլի մեջ է: Նա արդեն տեւական ժամանակ է բարձրաձայնում էր Արցախի գետերի վրա կառուցվող փոքր ՀԷԿ-երի ավերիչ հետեւանքների մասին, ցույց էր տալիս մասնավորապես Թարթառ (Տրտու) գետի էկոհամակարգի վրա ունեցած կործանիչ ազդեցությունը: Բոլոր բողոքներն ու նախազգուշացումներն անարձագանք մնալուց հետո Քանանեանը դիմեց այս արմատական քայլին՝ վտանգելով սեփական առողջությունն ու կյանքը, եւ միաժամանակ պահանջագիր հրապարակեց Քարվաճառի շրջանում փոքր ՀԷԿ-աշինության անվերապահ դադարեցման վերաբերյալ:

Ի պատիվ Արցախի քաղաքական ղեկավարության՝ որոշ անհապաղ քայլեր ձեռնարկվեցին ընթացող ՀԷԿ-երի շինարարությունը դադարեցնելու եւ այս խնդրի վերաբերյալ քննարկումներ սկսելու համար, սակայն դրանք բավարար չեղան հացադուլը դադարեցնելու համար: Հունվարի 24-ին Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանի հետ հանդիպումից հետո Ալեքսանդր Քանանեանն իր ֆեյսբուքյան էջում գրառում կատարեց՝ արձանագրելով, որ «Արցախի «քաղաքական ղեկավարութիւնը» դեռ լիովին չի ըմբռնում իրավիճակի լրջութիւնը եւ Քարվաճառում՝ շրջանի համապարփակ զարգացման հեռանկարը փակող եւ տարածքի բնապահպանական համակարգը հիմնաւորապէս աղճատող փոքր ՀԷԿ-աշինութեան անվերապահ կասեցման անխուսափելիութիւնը»։

Փոքր ՀԷԿ-երը շատ մեծ խնդիր են ողջ Հայաստանի տարածքում: Չնայած ՀԷԿ-երը համարվում են էներգիայի համեմատաբար մաքուր աղբյուր, սակայն այս ոլորտի ոչ ճիշտ ռազմավարությունն ու վարած անհեռատես քաղաքականությունը, ինչպես նաեւ փոքր ՀԷԿ-երի զանգվածային կառուցումն ու անվերահսկելի շահագործումը՝ պայմանավորված ֆինանսական լուրջ խթաններով, առաջ են բերել բազմաթիվ բնապահպանական եւ սոցիալական խնդիրներ: Փոքր ՀԷԿ-երը շահութաբեր բիզնես են դարձել որոշների համար, որոնց լոբինգի արդյունքում այդ ոլորտը կարգավորող օրենքները, որոշումներն ու չափանիշները սպասարկում են միայն մասնավորի շահերը։ Շատ դեպքերում էլ նույնիսկ եղած նվազագույն պահանջների չկիրառումը բազմաթիվ համայնքների զրկել է իրենց ջրի հիմնական աղբյուրից, իսկ երբեմնի ջրառատ լեռնային գետերից թողել է մի քանի սանտիմետր լայնությամբ առվակներ:

Մարդածին կլիմայական ճգնաժամի իրավիճակում այս տարածաշրջանին սպառնացող հիմնական վտանգն անապատացումն է, եւ այս իմանալով՝ ուղղակի անընդունելի է լեռնային գետերի նկատմամբ նման վերաբերմունքը: Այսօր աշխարհի շատ երկրներում գետերը պաշտպանելու համար նույնիսկ նրանց ֆիզիկական անձի կարգավիճակ են տալիս եւ շնորհում պաշտպանությամբ՝ գետի պահապան ու իրավական ներկայացուցիչ նշանակելով տեղաբնիկ ժողովուրդների որեւէ ներկայացուցչի, ով վայելում է համայնքի վստահությունը եւ հայտնի է բնության պաշտպանության նվիրյալ գործունեությամբ:

Կոնկրետ Արցախի պարագայում՝ շարունակական «ոչ-պատերազմ-ոչ-խաղաղություն» դրության եւ չճանաչված հանրապետության կարգավիճակի պատճառով բնության եւ հանրային ռեսուրսների անխնա շահագործումը կանխելն է՛լ ավելի դժվար է դառնում: Կորպորացիաներն ու օլիգարխներն Արցախի բնությանը վերաբերում են՝ որպես պատերազմական ավարի եւ բառացի՝ թալանում են այն: Մինչդեռ էկոհամակարգի անխնա շահագործումը հանգեցնում է ոչ միայն Արցախի տարածքի անապատացմանը, այլեւ վատթար անդրսահմանային ազդեցությունների, դրանով իսկ՝ նպաստում է պատերազմի խորացմանը եւ ավելացնում պատերազմ չցանկացող խաղաղ բնակչության տառապանքները։

Ալեքսանդր Քանանեանի այս արմատական քայլը հերթական անգամ դրդում է բոլորիս հրատապ գործողությունների դիմելու եւ իրական ու շատ արագ փոփոխություններ ձեռնարկելու: Մենք չենք տեսնում գետերի էկոհամակարգերի ոչնչացման պատճառով առաջացած հազարավոր էակների տառապանքը, սակայն գոնե տեսնում ենք մեզ շատ մոտ ապրող մեկ մարդու ինքնազոհողությունը եւ պարտավոր ենք ամեն ինչ անել օր առաջ դրան վերջ տալու համար: Ալեքսանդր Քանանեանի սկսած պայքարը պետք է ծավալվի ու ներառի նորանոր խմբերի նորանոր գործողություններ: Արդեն հունվարի 27-ին եւս մեկ հոգի՝ Մհեր Պողոսյանը, Ստեփանակերտում միացել է հացադուլին՝ ի պաշտպանություն Քաշաթաղի եւ Քարվաճառի շրջանի գետերի: Քարվաճառի դպրոցականներն էլ պատրաստակամություն են հայտնել դասադուլ հայտարարելու, որը Քանանեանի խնդրանքով առայժմ չի սկսվել:

Զորակցության ու պայքարի այլ գործողությունները կարող են ներառել ուղղակի ֆիզիկական ներգործություն ՀԷԿ-աշինության դադարեցման ուղղությամբ, ՀԷԿ-երի բիզնես-շահառուների բացահայտմանն ուղղված ակտիվ հասարակական-լրագրողական ներգրավվածություն՝ նրանց թաքուն գործողությունների մերկացման, հանրային պարսավանքի ենթարկելու, տնտեսական ու էկոլոգիական արդարության վերականգնման ուղղությամբ, անհատական կամ հավաքական ցույցեր կամ այլ ակցիաներ՝ պետական մարմիններից պահանջելով հրատապ գործողություններ, իսկ դատաիրավական մարմիններից՝ հրատապ քննություններ ու սանկցիաներ: Պահանջների առաջին փուլի կատարումից եւ հացադուլի դադարեցումից հետո կարեւոր է նաեւ հասարակական լայն շերտերի շրջանակում էկոլոգիական հավասարակշռությունը վերականգնելուն ուղղված քաղաքական քննարկումների ծավալումը եւ դրանց վերածումը պետական քաղաքականության:

Այսօր սոցիալական ցանցերի գրառումներից տեղեկանում ենք, որ Ալեքսանդր Քանանեանի առողջական վիճակը նկատելի վատացել է, ուստի հավանաբար ավելի ուժեղ զորակցության գործողությունների ժամանակը հասունացել է ու կարեւոր է չուշացնել դրանք:

Հավաքական ջանքերով՝ Քանանեանի ահազանգած այս կարեւոր խնդրի լուծումը Արցախի հանրության համար շատ զորացնող փորձառություն դառնալու իրական ներուժ ունի, եւ ներկա ու ապագա սերունդները երախտապարտ կլինեն բնական միջավայրի պահպանության գուցե դժվար, բայց արդար որոշումների համար»:

դիտվել է 140 անգամ
«Լավ չի փչած»․ Փաշինյանը Ստեփանավանում դժգոհե... Հրդեհ՝ «Աղին» կայարանին մոտակա էլեկտրական ենթ... Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ 2024 թվակ... Գեղարքունիքում «Mitsubishi»-ն հայտնվել է ձորա... Շիրակում բախվել են «Audi»-ն և «Mercedes-Benz»... Բեռլինը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի սահմ... Հասանովը հանձնարարել է աջակցություն ցուցաբերե... Փրկարարները 15 մետր խորությամբ կիրճից դուրս ե... Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակում դ... «Ինձ իմ հողն ա պետք»․ 96-ամյա Լենա Ղարդաշյանը... Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանա... Ֆինլանդիան ԵՄ-ից փող է խնդրել Ռուսաստանին սահ... Բռնցքամարտիկ Ռաֆայել Հովհաննիսյանը պարտվեց Եվ... Այրվում է Բաքվի փայտանյութերի շուկան Տավուշցիները բացեցին ճանապարհը․ գյուղերի վարչ... Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Նավթի գները նվազել են Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջ... Կան ուժեր, որոնք ուզում են՝ Հայաստանի պետական... ԵՊՀ մի խումբ դասախոսներ այցելել են ՊՆ զորամաս... Սերբիան դեմ կլինի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում ... Պետք է դուրս գալ հրապարակային պայքարի և հեռաց... ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի ... Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու ... Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջո... Երկու ամսում 617 մլն դոլարի արտահոսք է եղել Խաղաղության օրակարգի հարցում մեզ հաջողվել է 5... Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը... ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հա... Եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հ... Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գ... Ապրելու իրավունքը վերագտնելու համար պայքարել ... Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճն... Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմի... Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքո... Վրաստանում արդեն մի քանի օր է՝ զանգվածային ցո... Հայաստանի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով... Ջրվեժի ձորում գտնվել է անհետ կորած տղամարդու ... ՀԱԷԿ-ի վթարի դեպքում բնակչության պաշտպանությա... Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդ... Տավուշի մարզպետը հրաժարվեց գյուղացիների հետ բ... Իրանը որևէ գործողություն չի ձեռնարկի, եթե Իսր... Ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշից. Ն... Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերա... Ռուսաստանի ութ շրջանների երկնքում հիսուն անօդ... 4 օրում քարտեզ են հրապարակել՝ նշանակում է նախ... Բացահայտվել է «Սևան ազգային պարկում» առանձնապ... ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունում է Հայաստան... Այն ինչ կատարվում է Տավուշի շուրջ, միայն արտա... Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ-ի... Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շո... Վնասներ Երևանում՝ քամու հետևանքով Չափագրումների արդյունքում եկեղեցին քանդվում է... Միասին պիտի անցնենք մեր պետականության այս դժվ... Լարված իրավիճակ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյո... Բռնցքամարտի ԵԱ-ի մրցումային հերթական օրը Հայա... Արմավիրի մարզում որդին դանակահարել ու սպանել ... Աստղագուշակ` ապրիլի 20-ի համար Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետ... Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... Մթերքներ, որոնք նվազեցնում են բորբոքային պրոց... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին «Ֆոլքսվագենը» կողաշրջվել է․ 20-ամյա ուղևորը հ... Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար ... 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տ... Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանս... Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվ... Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լ... ԿԿՀ-ին հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ ան... Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի ... Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործ... Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բ... Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժող... Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հ... Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործըն... Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ» Բժիշկը թվարկել է 6 իրավիճակ, երբ չի կարելի քթ... Հրդեհ՝ Երևանի Ֆանարջյան փողոցում ՆԱՏՕ-ի անդամ երկրները Կիևին հակաօդային պաշտպա... Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությ... ՆԳՆ բարեփոխումների շրջանակներում կարևորվում է... Լյուբով Ուսպենսկայան հոսպիտալացվե՞լ է Քաղաքապետը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատա... ՀՀ ԱԳՆ-ն ամփոփել է Արարատ Միրզոյանի՝ Սաուդիան... Ճշմարտության և արդարության կենտրոնը դիմել է Մ... «Apple»-ը հեռացրել է «Telegram»-ը և «WhatsApp... Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին ավերելով՝ Ադրբեջանը... Ալիևն ու Շոլցը կքննարկեն արտաքին քաղաքականութ... Խորհրդային Միության փլուզման նախաշեմին գոյութ... Սահմանագծված ու սահմանազատված և շփման գծից սա... «Մեր դիրքորոշումները փոխված չեն, կապ չունի՝ պ... Տավուշում ճանապարհը փակած ակցիայի մասնակիցներ... Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպե... Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում ... ԱՄՆ-Իսրայել ռազմավարական խորհրդատվական խումբը... Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ ... Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանո... Փաշինյանը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հ... Հարկ վճարողները բոլոր վճարումները կկարողանան ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan