Քանի դեռ Արթուր Վանեցյանը ի լուր աշխարհի հանդես չի եկել հրապարակային հայտարարությամբ, որ նա մտնում է քաղաքական դաշտ, մենք չենք մեկնաբանի նրա հայտարարությունները. Մակունց
Քանի դեռ Արթուր Վանեցյանը ի լուր աշխարհի հանդես չի եկել հրապարակային հայտարարությամբ, որ նա մտնում է քաղաքական դաշտ, Իմ քայլը խմբակցությունը հրաժարվում է որևէ հարթակում որևէ կերպ մեկնաբանել նրա հայտարարությունները ու բարձրագոչ մեղադրանքները, այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների շրջանակում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանն էլ, անդրադառնալով երեկվա Հրայր Թովմասյանի ծավալուն հարցազրույցին, պնդում է, որ այսօր ՍԴ նախագահը հանդես է գալիս որպես ընդդիմադիր, ինչն ինքնին անթույլատրելի է: