«Արարատը» ստուգողական խաղում պարտվել է ռուսական «Վոլգարին»
Սոչիում ուսումնամարզական հավաք անցկացնող Երևանի «Արարատն» ընկերական հանդիպում է անցկացրել Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնը ներկայացնող «Վոլգարի» հետ:
Հայկական թիմը պարտվել է 1:2 հաշվով: Բոլոր 3 գոլերի հեղինակ դարձել են «Վոլգարի» ֆուտբոլիստները:
Նախկինում «Արարատը» «Վոլգարի» դեմ խաղացել է 4 անգամ և հաղթանակ է տարել բոլոր 4 խաղերում էլ:
Վերջին 2 ընկերական խաղերում «Արարատը» 9:0 հաշվով առավելության էր հասել մոնղոլական «Ուլան Բետորի» և 3:1 հաշվով՝ ռուսական «Մեդիկի» նկատմամբ: