Չէի համբերում՝ երբ պետք է պայմանագիր կնքեմ «Ինտերի» հետ. Էրիկսեն
Լոնդոնի «Տոտենհեմի» նախկին կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենն առաջին հարցազրույցն է տվել Միլանի «Ինտեր» տեղափոխությունից հետո:
«Չէի համբերում՝ երբ պետք է պայմանագիր կնքեմ «Ինտերի» հետ: Երջանիկ եմ, որ տեղափոխվել եմ մեծ պատմություն ունեցող թիմ և անհամբերությամբ սպասում եմ, թե երբ եմ խաղադաշտ դուրս գալու:
«Տոտենհեմում» խաղալու տարիներին ծանոթացել եմ Կոնտեի հետ և ուրախ եմ, որ խաղալու եմ նրա գլխավորությամբ»,- Էրիկսենի խոսքը փոխանցում է «Ինտերի» մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ Էրիկսենի տեղափոխության դիմաց «Ինտերը» վճարել է 20 միլիոն եվրո: 27-ամյա կիսապաշտպանն իտալական թիմի հետ կնքել է 4.5 տարվա պայմանագիր:
Ընթացիկ մրցաշրջանում Էրիկսենը «Տոտենհեմի» կազմում մասնակցել է 26 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:
Դանիացի կիսապաշտպանը «Տոտենհեմում» հանդես էր գալիս 2013 թվականից