Պարզաբանում «Իմ քայլի» ավագանու անդամից. Նարեկ Մայլյանը ձերբակալվել է «հանրային պահանջին» հետևելով
Հետևելով «հանրային պահանջին»՝ ձերբակալվել է երկրի թիվ 1 «սոռոսական» Նարեկ Մալյանը: Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը։
«Սկսվել է «քաղաքական հետապնդումների» աննախադեպ գործընթաց»,– գրել է նա։
Քիչ անց Երիցյանը, հասկանալով, որ հերթական սկանդալը կարող է առաջացնել, խմբագրեց իր տեքստը՝ հանրային պահանջ բառակապակցությունը վերցնելով չակերտներում։