Բերման են ենթարկվել նաև Կոնստանտին Տեր-Նակալյանը և Արթուր Դանիելյանը․ Նարեկ Սամսոնյան
Բերման է ենթարկվել նաև «Ադեկվադ» կուսակցության անդամներ Կոնստանտին Տեր-Նակալյանը և Արթուր Դանիելյանը։
Այս մասին այսօր՝ հունվարի 28-ին, լրագրողների հետ զրուցում ասաց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ բերման է ենթարկվել նաև «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը։ Նա բերման է ենթարկվել ապօրինի զենք-զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքով։