«Այդ էժան շոուն ինչ-որ մեկին պետք էր». Նարեկ Մալյանի փաստաբան Տիգրան Աթանեսյան
«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանն այս պահին Հայաստանում չէ։ Այս մասին այսօր՝ հունվարի 28-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է Տիգրան Աթանեսյանը։
«Դեռ գեթ մեկ դեպք չի եղել, որ Նարեկ Մալյանը առաջին կանչի դեպքում չներկայանար իրավապահներին: Նշանակում է այդ էժան շոուն ինչ-որ մեկին պետք էր: Այս պահին Հայաստանում չեմ, վերադառնալուն պես կանդրադառնամ հարցին ավելի մանրամասն»,- գրել է նա։
Նշենք, որ NEWS.am-ի հետ զրույցում «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանն ասել էր, որ Նարեկ Մալյանը չի դիմել իր փաստաբանին. «Ենթադրվում է, որ այդ իրավունքից Մալյանին զրկել են»։
Ավելի վաղ Հայաստանի ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ էր հրապարակել, որում երեւում է, թե ինչպես են բերման ենթարկում Նարեկ Մալյանը։
«Ռեպրեսիաների նոր փուլ: Դիմակավորված անձիք բռնի կերպով առեւանգում են հայտնի հասարակական գործիչ Նարեկ Մալյանին»,-հրապարակված տեսանյութին կից գրել էր Միհրան Հակոբյանը: