Բարձրաստիճան պաշտոնյաներն այցելել են «Եռաբլուր» (Տեսանյութ)
Հայաստանում հունվարի 28-ին նշում են Բանակի օրը՝ ՀՀ զինված ուժերի կազմավորման 28-րդ տարեդարձն է։ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներն այցելել են Եռաբլուր պանթեոն:
Մասնավորապես, այստեղ են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Բարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը, ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը, ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանը: Այստեղ է ռազմական վերնախավը:
Նշենք, որ 1990թ. սեպտեմբերին Հայաստանի Գերագույն խորհուրդը ՆԳՆ կառուցվածքում «Հատուկ գունդ» ստեղծելու որոշում ընդունեց, 1991թ. մայիսի 4-ին կառավարության որոշմամբ ստեղծվեց Պաշտպանության կոմիտեն, իսկ 1992 թվականի հունվարի 28-ին ընդունվեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության մասին» պատմական որոշումը՝ դրանով փաստելով Հայկական ազգային բանակի ստեղծումը: Հունվարի 28-ը տոն եւ ոչ աշխատանքային օր է հռչակվել արդեն 2001-ին:
Հայկական բանակի ձեւավորման կարեւորագույն փուլ է համարվում 1988-1992 թվականները, երբ ընթանում էր արցախյան պատերազմը, եւ ռազմական գործողություններում հիմնականում ներգրավված էին կամավորական ջոկատները: