Բեյլը կարող է մասնակցել «Աթլետիկոյի» դեմ խաղին, Ազարը՝ ոչ
Մադրիդի «Ռեալի» ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլն ու բելգիացի հարձակվող Էդեն Ազարը շարունակում են ապաքինվել վնասվածքներից:
AS-ի հաղորդմամբ՝ հունվարի 27-ին Բեյլը մարզում է անցկացրել խոտածածկին՝ ընդհանուր խմբից առանձին: Ազարը շարունակում է մարզվել անհատական ծրագրով:
Արքայական ակումբի մարզչական շտաբի կանխատեսմամբ՝ Գարեթ Բեյլը պատրաստ կլինի մասնակցել Իսպանիայի առաջնության 22-րդ տուրի «Աթլետիկոյի» դեմ խաղին, սակայն Ազարին ավելի երկար ժամանակ հարկավոր կլինի լիարժեք ապաքինվելու համար:
«Ռեալ Մադրիդ» - «Աթլետիկո Մադրիդ» հանդիպումը տեղի կունենա փետրվարի 1-ին: