«Արսենալն» ու «Էվերտոնը» ցանկանում են ձեռք բերել Խամես Ռոդրիգեսին
Մադրիդի «Ռեալի» և Կոլումբիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը, հնարավոր է, մարզական կարիերան շարունակի Անգլիայի Պրեմյեր լիգայում:
Daily Mail-ի հաղորդմամբ՝ 28-ամյա կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրվում են «Արսենալն» ու «Էվերտոնը»: Խամեսի հնարավոր տեղափոխության գործարքը գնահատվում է շուրջ 42 միլիոն եվրո:
Խամես Ռոդրիգեսի պայմանագիրն Արքայական ակումբի հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիս:
Ընթացիկ մրցաշրջանում կոլումբացի կիսապաշտպանը «Ռեալի» կազմում մասնակցել է 10 հանդիպման՝ դառնալով 1 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ: