Երևանի ավագանու «Իմ քայլի» անդամը կարծում է, որ պետք չէ հեռացնել Հենրիկ Հարթենյանին ավագանու կազմից
Իհարկե, անընդունելի է նար արարքը, մենք արդեն հայտարարություն տարածել ենք: Այս մասին, այսօր՝ հունվարի 27-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Սաթենիկ Մկրչյանը ՝ անդրադառնալով իրենց խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանի ֆեյսբուքյան գրառմանը:
Հարցին, թե պե՞տք է հեռացնել Հարթենյանին ավագանու կազմից, նա պատասխանեց. «Քննարկումներում կհասկանանք, ես կարծում եմ՝ ոչ: Կարծում եմ՝ մենք պետք է դեռ ինստիտուցիոնալ լուծումների գնանք: Ես ցանկանում եմ, որ մենք շատ լուրջ քննենք հարցը եւ խմբակցությունով հասկանանք:
Պետք է անցնենք քննարկումների փուլով, միասին որոշենք, թե ինչ ենք անելու խմբակցության անդամի այս վարքի կապակցությամբ»: