Լիոնել Մեսին արձագաքել է լեգենդար ամերիկացի բասկետբոլիստ Կոբի Բրայանտի և նրա 13-ամյա դստեր ողբերգական մահվան լուրին
Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին արձագաքել է լեգենդար ամերիկացի բասկետբոլիստ Կոբի Բրայանտի և նրա 13-ամյա դստեր ողբերգական մահվան լուրին։
«Խոսքեր չկան։ Սգում եմ Կոբիի ընտանիքի եւ նրա ընկերների հետ։ Ինձ համար հաճույք էին նրա հետ հանդիպումներն ու համատեղ ժամանցը։ Մեզ լքեց իսկական հանճարը»,- Ֆեյսբուքում գրել է Մեսին։
Կոբի Բրայանտն ու Ջինան զոհվել են ուղղաթիռի կործանման հետեւանքով։ Նրանցից բացի զոհվել է ևս 7 մարդ։ Բրայանտը կարիերան ավարտել էր 2016-ին։ Նա NBA-ի հնգակի և Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն էր։