Հյուսիսային Կարոլինայի բնակիչը հինգ տարի շարունակ կնոջը պահել է սեռական ստրկության մեջ
Հյուսիսային Կարոլինայի բնակիչը մեղադրվում է հինգ տարվա ընթացքում կնոջը սեռական ստրկության մեջ պահելու համար:
Սալվադոր Էսպինոզա Էսկոբարը ձերբակալվել է չորեքշաբթի, երբ սկսվել է հետաքննությունը մարդկանց առուվաճառքի մեղադրանքով, հաղորդում է CNN-ը: Նա մեղադրվում է նրանում, որ պահել է տուժած կնոջը սեռական ստրկության մեջ 2015 թվականից ի վեր: Տուժածի անունը չի հրապարակվում պաշտպանության եւ գաղտնիության նկատառումներով:
Էսպինոզա Էսկոբարն ազատ է արձակվել 100 000 դոլար գրավի դիմաց, հաղորդում է շերիֆի գրասենյակը: Հետաքննությունը շարունակվում է: