Just do it again, Edin…
դիտվել է 189 անգամ
Իտալիայի առաջնության 21-րդ տուրում տեղի ունեցավ հռչակավար հռոմեական դերբին։ «Ռոման» ընդունեց «Լացիոյին»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1։1։
26-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Ռոմայի» բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն, սակայն 8 րոպե անց «Լացիոն» իտալացի պաշտպան Ֆրանչեսկո Աչերբիի գոլի շնորհիվ վերականգնեց հավասարությունը։
«Ռոմայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ազդրի վնասվածքից հետո վերսկսել է լիարժեք մարզումները, սակայն հայտավորված չէր այս խաղին։
«Լացիոն» 20 խաղից հետո 46 միավորով երրորդ տեղում է, «Ռոման» 21 խաղից հետո վաստակել է 39 միավոր եւ չորրորդն է։
Իտալիայի առաջնություն, 21-րդ տուր
«Ռոմա» - «Լացիո»՝ 1։1 (տեսանյութ)
Էդին Ջեկո, 26 - Ֆրանչեսկո Աչերբի, 34
Just do it again, Edin…
դիտվել է 189 անգամԱյս թեմայով
- Մոուրինյոն Դեպային առաջարկել է տեղափոխվել «Ռոմա»
- ՈՒԵՖԱ-ն կարող է տուգանքներ և տրանսֆերների սահմանափակում կիրառել «Ինտեր»-ի և «Ռոմա»-ի նկատմամբ
- 100%-ով վստահ եմ, որ սուտ է․ «Ռոմա»–ի տնօրենը խոսել է Մխիթարյանի և «Ինտեր»–ի բանակցությունների լուրերի մասին
- «Ինտեր» - «Ռոմա»․ Բուքմեյքերների կանխատեսումը
- «Նապոլի» - «Ռոմա»․ Բուքմեյքերների կանխատեսումը