Հունվարի 31-ին ԵՊՀ-ում նիստ կհրավիրվի եւ կհայտարարվի ռեկտորի մրցույթ
Երեւանի պետական համալսարանում հունվարի 31-ին կհրավիրվի հոգաբարձուների խորհրդի նիստ, որի օրակարգում կլինի նաեւ ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ հայտարարելու հարցը:
Հիշեցնենք, որ 2019-ի մայիսի վերջին Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականից 1 շաբաթ անց հոգաբարձուների խորհրդի նիստում ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար էր ընտրվել համալսարանի նախկին պրոռեկտոր Գեղամ Գևորգյանը, որին Արամ Սիմոնյանն աշխատանքից ազատել էր վստահությունը կորցնելու, իշխանությունների հետ գաղտնի համագործակցության և կասկածելի գործարքների գնալու համար։