Չինաստանում արգելվել է վայրի կենդանիների վաճառքը կորոնավիրուսի պատճառով
Շուկայի վերահսկման և կարգավորման գրասենյակը, գյուղատնտեսության և գյուղի զարգացման նախարարությունն ու ՉԺՀ-ի անտառտնտեսության պետական վարչությունը սահմանել են վայրի կենդանիների վաճառքի և փոխադրման բոլոր ձևերի լիակատար արգելք՝ կապված երկրում նոր տեսակի կորոնավիրուսի տարածման հետ, փոխանցում է «ՌԻԱ Նորությունները»:
«Այս հաղորդագրության հրապարակման պահից մինչև համաճարակաբանական իրավիճակի լրիվ վերացումը, արգելվում է վայրի կենդանիների առևտրի բոլոր տեսակի գործողությունները», – ասվում է հայտարարության մեջ:
Մասնավորապես գերատեսչությունները պահանջել են մեկուսացնել վայրի կենդանիների բուծման տարածքները, իսկ արտահանումը, փոխադրումն ու վաճառքը խստիվ արգելվել է:
Իշխանությունները նաև զգուշացրել են, որ սպառողները պետք է տեղյակ լինեն վայրի միս օգտագործելու վտանգի մասին և խորհուրդ են տվել առողջ սնունդ օգտագործել:
Տեղի «Ժողովրդական» օրաթերթը հաղորդմամբ՝ ՉԺՀ-ի հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնի գիտնականները պարզել են, որ կորոնավիրուսների նոր տեսակը 90%-ով համընկնում է Ջեձյան նահանգի Ջոուշան քաղաքի մերձակայքում ապրող չղջիկի օրգանիզմի կորոնավիրուսին։