Ֆրանսիայի գազանանոցում հրդեհի ժամանակ մոտ 60 կենդանի է զոհվել
Մոտ 60 չղջիկներ եւ մի քանի սողուններ են զոհվել Ֆրանսիայի արեւմուտքում Սարտա շրջանի գազանանոցում հրդեհի հետեւանքով, հայտնում է France Bleu ռադիոկայանը՝ հղում կատարելով գազանանոցի տնօրենին, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն։
Հրդեհը կիրակի օրը, տեղի ժամանակով 06։00, բռնկվել է Լա Ֆլեշ կոմունայի գազանանոցի տերարիումում։ Այն արագ մեկուսացրել են, սակայն շենքն ամբողջովին ավերվել է։ Զոհվել է 60 չղջիկ եւ 5 սողուն։ Աշխատակիցներից ոչ ոք չի տուժել;
Նախնական տվյալներով՝ հրդեհը տեղի է ունեցել կարճ միացման պատճառով։
Այժմ գազանանոցը նորմալ ռեժիմով աշխատում է։