«Միլանի» երրորդ անընդմեջ հաղթանակը. (Տեսանյութ)
Իտալական Ա Սերիայի 21-րդ տուրում «Միլանն» արտագնա հանդիպում անցկացրեց «Բրեշիայի» հետ և հաղթանակ տարավ նվազագույն՝ 1:0 հաշվով:
«Միլանի» հաղթական գոլը խաղի 71-րդ րոպեին խփեց խորվաթ հարձակվող Անտե Ռեբիչը:
«Միլանն» այժմ 31 միավորով 6-րդն է Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակում: «Բրեշիան» 15 միավորով 18-րդ տեղում է:
Իտալիայի առաջնություն, 21-րդ տուր
«Բրեշիա» - «Միլան»՝ 0:1
Անտե Ռեբիչ, 71