«Բորուսիան» խնդիրներ չունեցավ «Քյոլնի» դեմ (տեսանյութ)
Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 19-րդ տուրում «Բորուսիան» Դորտմունդի «Սիգնալ Իդունա Պարկ» ստադիոնում մրցեց «Քյոլնի» հետ: Լյուսիեն Ֆավրի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 5:1 հաշվով:
Հանդիպման հենց առաջին րոպեին խաղի հաշիվը Ջեյդոն Սանչոյի փոխանցումից հետո բացեց «Բորուսիայի» պորտուգալացի կիսապաշտպան Ռաֆայել Գերեյրուն: 29-րդ րոպեին թիմի ավագ, գերմանացի կիսապաշտպան Մարկո Ռոյսը կրկնապատկեց իր թիմի առավելությունը: 48-րդ րոպեին «Բորուսիայի» երրորդ գոլը Մարկո Ռոյսի փոխանցումից հետո խփեց անգլիացի կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն: 64-րդ րոպեին «Քյոլնի» կազմից գոլի հեղինակ դարձավ գերմանացի հարձակվող Մարկ Ուտը: 77-րդ րոպեին «Բորուսիայի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը խփեց իր թիմի չորրորդ գոլն, իսկ 10 րոպե անց դարձավ դուբլի հեղինակ:
«Բորուսիան» այժմ ունի 36 միավոր և մրցաշարային աղյուսակի երրորդ տեղում է: Առաջատարը «Լայպցիգն» է՝ 40 միավորով:
Գերմանիայի առաջնություն, 19-րդ տուր
«Բորուսիա» - «Քյոլն»՝ 5:1
Ռաֆայել Գերեյրու, 1, Մարկո Ռոյս, 29, Ջեյդոն Սանչո, 48, Էրլինգ Հոլանդ, 77, 87 - Մարկ Ուտ, 64