Հրայր Թովմասյանի պաշտպանը տեսանյութ է հրապարակել նրա տնից (Տեսանյութ)
Այս պահին Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանում Հատուկ քննչական ծառայությունն իրականացնում է խուզարկություն։
Հրայր Թովմասյանի պաշտպան Ամրամ Մակինյանը բնակարանի խուզարկությունից տեսանյութ է հրապարակել, որտեղ պաշտպանները ՀՔԾ քննիչին միջնորդում են թույլատրել՝ ծանոթանալու դատարանի այն որոշմանը, որով թույլատրվել է խուզարկություն իրականացնել Թովմասյանի բնակարանում։