«Բարսելոնայի» դարպասապահը վնասվածք է ստացել
Կատալոնական «Բարսելոնայի» պահեստային դարպասապահ Նորբերտո Նետոն վնասվածք է ստացել Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի «Իբիցայի» դեմ խաղում:
Նետոն ստացել է ձախ կոճի վնասվածք և բաց կթողնի իր թիմի առաջիկա հանդիպումը, տեղեկացնում է «Բարսելոնայի» մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» հաղթանակ տարավ «Իբիցայի» նկատմամբ 2:1 հաշվով: Կատալոնական թիմից դուբլի հեղինակ դարձավ ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը: