«Մանչեսթեր Յունայթեդի» կազմը լուրջ փոփոխությունների կենթարկվի. Սուլշեր
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը Պրեմյեր լիգայի 24-րդ տուրի «Բարնլիի» հետ խաղից հետո հայտարարել է, որ իր գլխավորած թիմը նոր ձեռքբերումներ կունենա ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում:
«Մենք ցանկանում ենք դառնալ ավելի լավը, և այդ ճանապարհին նման հանդիպումները միայն կօգնեն մեզ մրցունակ թիմ ձևավորել:
«Մանչեսթեր Յունայթեդի» կազմը լուրջ փոփոխությունների կենթարկվի: Կարծում եմ՝ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում նորություններ կունենանք»,- Սուլշերի խոսքը փոխանցում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» տանը 0:2 հաշվով պարտվեց «Բարնլիին»: