Մահվան ելքով վրաերթ Երևանում. 62–ամյա վարորդը Lexus-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի. վերջինը տեղում մահացել է.
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շապօգնություն և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, ավագ տեսուչ Լևոն Բադալյանի գլխավորությամբ:
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՃՈ պետի տեղակալա Արման Հակոբյանն ու Երևանի ՃՈ պետ Վահան Էվինյանը:
Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Շանգավիթի բաժնի օպերատիվ խումբը ՝ բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանի գլխավորությամբ:
Այս պահին տեղում ծառայություն են կատարում ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետի տեղակալ Արսեն Ապերյանի գլխավորությամբ:
Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արտաշես Վանյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արտյոմ Համզոյանի գլխավորությամբ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության: Պարզվեց, որ նա եղել է սթափ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի