Ոստիկանությունը «Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակածի հետ բանակցություններ վարելու տեսանյութ է հրապարակել, հայտնի է նրա անձը (Տեսանյութ)
Ոստիկանությունը «Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակած անձի հետ բանակցություններ վարելու, բերման ենթարկելու վերաբերյալ տեսանյութ է հրապարակել։
Տեսանյութում երեւում է հյուրանոցի կահույքների վրա մնացած փամփուշտների հետքերը։
Հայտնի է այսօր՝ հունվարի 23-ին, «Էրեբունի պլազայում» կրակ բացած անձի ինքնությունը:
Այս պահին կրակ բացողն արդեն վնասազերծված է, նրա հետ բանակցել է անձամբ Ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանը:
Համացանցում հայտնված բանակցությունների «Ավրորա»-ի տեսանյութում լսվում է, որ կրակ բացողի անունն Արթուր է, հայրանունը՝ Հովիկ:
Լսվում է, որ ոստիկանապետի պաշտոնակատարն առաջարկում է գնալ և իր սենյակում զրուցել. «Եղբայր, ասում եմ իմ սենյակում: Եթե մարդիկ մի բան անում են, անում են, որ այդ արձագանքները ստանան, ձենը հասնի տեղ: Հիմա ձենը հասել է ոստիկանության պետին»,-ասել է նա:
Բանկցությունների արդյունքում զինված անձը պատին է հենում ինքնաձիգը, որից հետո ոստիկանապետը մոտենում է նրան և միասին շենքից դուրս են գալիս: