Ոստիկանապետն անձամբ բանակցություններ է վարել. «Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակած անձը զենքը հանձնել է ոստիկանությանը (Տեսանյութ. Ուղիղ)
ՀՀ ոստիկանապետն անձամբ բանակցություններ է վարել, այս պահին իրավիճակը կայուն և վերահսկելի է: Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ոստիկանության լրատվական վարչության պետ Աշոտ Ահարոնյանը՝ անդրադառնալով «Էրեբունի Պլազայում» հնչած կրակոցներին։
Նա նշել է, որ նախնական տեղեկություններով տուժածներ չկան, պատանդներ եւս չկան:
«Այլ մանրամասներ չեմ կարող ասել, երբ հանգամանքները ճշտվեն, կասենք: Ըստ նախնական տեղեկությունների խոսքը մեկ անձի մասին է»,-ասել է նա:
Նշենք, որ դեպքի վայրում են Կարմիր բերետավորներ, հատուկջոկատայիններ: Հյուրանոցի շենքում գտնվողն TV5-ի գրասենյակում եւս ոստիկաններ են:
Քիչ առաջ էլ հայտնի դարձավ, որ «Էրեբունի պլազա» հյուրանոցում կրակոցներ արձակած անձը զենքը հանձնել է ոստիկանությանը: