ՀՀ ոստիկանությունը՝ «Էրեբունի պլազա»-ում իրավիճակի մասին
ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել «Էրեբունի պլազա» հյուրանոցում գրանցված միջադեպի առնչությամբ։
«Ժամը 14.40-ին ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ «Էրեբունի պլազա» հյուրանոցում զինված անձ կա։ Անմիջապես դեպքի վայր են մեկնել օպերատիվ խմբեր։ Կատարվում են անհետաձգելի աշխատանքներ։ Ընթանում են բանակցություններ։ Լրացուցիչ տեղեկություններ կտրամադրվի ավելի ուշ»,-ասված է հայտարարության մեջ։