ԵԱ․ Սլավիկ Հայրապետյանը եզրափակիչում է (Տեսանյութեր)
Ավստրիայի Գրաց քաղաքում անցկացվող գեղասահքի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սլավիչ Հայրապետյանը տղամարդկանց մենասահքի կարճ ծրագրում գրավել է 20-րդ տեղը եւ իրավունք է նվաճել մասնակցել ազատ ծրագրին։
Ռուսաստանը ներկայացնող Արթուր Դանիելյանը կարճ ծրագրում գրավել է երրորդ տեղը։
Կանանց մենասահքում Հայաստանը կներկայացնի Անաստասիա Գալուստյանը (հունվարի 24), պարային զույգերի պայքարում՝ Թինա Կարապետյանն ու Սիմոն Սենեկալը (հունվարի 23)։