Toyota-ն հետ է կանչում ամբողջ աշխարհից 3,4 մլն մեքենա
Ճապոնական Toyota Motor Corp կորպորացիան հայտարարել է, որ հետ է կանչում ամբողջ աշխարհից 3,4 մլն մեքենա էլեկտրոնային խափանման պատճառով, ինչը կարող է հանգեցնել նրան, որ անվտանգության բարձիկները վթարի ժամանակ կարող են չբացվել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Ընկերության հայտարարության մեջ ասվում է, որ մեքենաների հետկանչում, որը ներառում է ԱՄՆ-ում 2,9 մլն մեքենա, ընդգրկված են Corolla (2011-2019 թվականների արտադրության), Matrix (2011-2013), Avalon (2012-2018) եւ Avalon Hybrid (2013-2018) մոդելները:
Նշվում է, որ տվյալ մեքենաներում տեղադրված է վարման էլեկտրոնային բլոկ, որը չունի բավարար պաշտպանություն եւ կարող է անվտանգության բարձիկների սխալ աշխատանքի հանգեցնել:
Այդ կապակցությամբ Toyota-ի ավտոսերվիսներում մասնագետները կտեղադրեն հատուկ պաշտպանության համակարգեր: