ՊՍԺ-ն «Արսենալին» հայտնել է Կուրզավայի հրաժարագինը
Ֆրանսիական ՊՍԺ-ի ղեկավարությունը պատրաստ է Լոնդոնի «Արսենալի» հետ քննարկել թիմի պաշտպան Լևեն Կուրզավայի տրանսֆերային իրավունքի վաճառքի հնարավորությունը:
The Telegraph-ի հաղորդմամբ՝ ՊՍԺ-ն պատրաստ է հրաժարվել ֆրանսիացի պաշտպանի ծառայություններից, եթե «Արսենալը» նրա դիմաց առաջարկի 10 միլիոն եվրո:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 27-ամյա Կուրզավան հրաժարվել է տեղափոխվել Միլանի «Ինտեր»:
Ընթացիկ մրցաշրջանում ֆրանսիացի պաշտպանը ՊՍԺ-ի կազմում մասնակցել է 14 հանդիպման: