Սետիենը ստիպել է «Բարսելոնայի» ֆուտբոլիստներին մարզվել ուժեղ քամու և անձրևի պայմաններում (Տեսանյութ)
Կիկե Սետիենի գլխավորությամբ «Բարսելոնան» վերջին մարզումն է անցկացրել Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի «Իբիցայի» դեմ խաղից առաջ:
AS-ի հաղորդմամբ՝ Սետիենը չի չեղարկել մարզումը՝ չնայած ուժեղ քամուն և անձրևին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կիկե Սետիենը չեղարկել է հանգստի օրերն ու ամեն օր մարզում է անցկացնում թիմի ֆուտբոլիստների հետ:
«Իբիցա» - «Բարսելոնա» հանդիպումը տեղի կունենա հունվարի 22-ին Երևանի ժամանակով 22:00-ին:
Տեսանյութն՝ այստեղ: