Շան ձագն ընկել է վերելակի հորանը. Փրկարարներն են եկել օգնության
Հայաստանի ԱԻՆ-ում, հունվարի 21-ին, ժամը 20:07-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Արամ Խաչատրյան փողոցի թիվ 29/1 շենքի վերելակի հորանում շան ձագ է արգելափակվել:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները շանը դուրս են բերել հորանից: