Չիչարիտոն տեղափոխվեց «Լոս Անջելես Գելաքսի»
Իսպանական «Սևիլիայի» մեքսիկացի հարձակվող Խավիեր Էրնանդեսը մարզական կարիերան կշարունակի ամերիկյան «Լոս Անջելես Գելաքսիում», տեղեկացնում է իսպանական ակումբի մամուլի ծառայությունը:
Չիչարիտոն «Լոս Անջելես Գելաքսիում» կստանա այնքան աշխատավարձ, որքան նախորդ մրցաշրջանում ստացել է շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը՝ 6.5 միլիոն եվրո:
Մեքսիկացի հարձակվողի պայմանագրի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Չիչարիտոն «Սևիլիա» էր տեղափոխվել 2019 թվականի ամռանը՝ «Վեսթ Հեմից»: