Դատախազությունը Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Զեյթունի կահույքի ֆաբրիկայի» տնօրենին կալանավորելու բողոք է ներկայացրել
ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին փաստացի պատկանող «Զեյթունի կահույքի ֆաբրիկայի» տնօրենի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու քննիչի միջնորդությունը մերժելու մասին դատարանի որոշումը բողոքարկվել է։
Հիշեցնենք, ավելի վաղ՝ 2019 թվականի դեկտեմբերին, Operativ լրատվականը հաղորդել էր, որ «Զեյթունի կահույքի Ֆաբրիկա» ԲԲԸ տնօրենին եւ ՀՖՖ տեխ. հսկիչին կասկածելու ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 325-րդ հոդվածի 2-րդ մասով մասով նախատեսված հանցավոր արարքներ կատարման մեջ որոշումներ են կայացվել նրանց ձերբակալելու վերաբերյալ: