Սկյուռիկը տվել է դռան զանգն ու վախեցրել բնակիչներին (Տեսանյութ)
Բնակելի թաղամասում, որտեղ գտնվում է տեսանյութի հեղինակի տունը, տեղի էր ունեցել բնակարանային կողոպուտների շարք, եւ ընտանիքը կասկածանքով էր վերաբերվում դռան զանգին, մանավանդ երբ դռան հետեւում մարդ չկար, տեղեկացնում է «Մոյա պլանետա»-ն։
«Այդպես գործում էին գողերը. նրանք տալիս էին դռան զանգը, որպեսզի հասկանան, թե տանն արդյոք մարդ կա։ Եթե ոչ ոք չէր լինում, նրանք կոտրում էին ներքին բակի դուռը։ Ուստի, երբ կինս լսեց դռան զանգը, իսկ հետո շեմին ոչ մեկին չգտավ, նա ինձ խնդրեց ստուգել խցիկի տեսագրությունները»,- ասում է հեղինակը։
Պարզվեց, որ դռան զանգը տվել է խեղճ սկյուռիկը, որը փորձում էր մի ինչ-որ համեղ բան գտնել աղբարկղի հարեւանությամբ գտնվող տանը։ Բայց, համենայն դեպս, նա որոշել էր նաեւ հոտոտել դռան զանգը՝ պատահաբար քթով սեղմելով այն։